կարևոր
952 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-09 17:14

Էլեկտրամատակարարման համակարգում վթարի պատճառով հոսանքազրկվել են Երևանի փոքր կենտրոնի որոշ փողոցներ

Էլեկտրամատակարարման համակարգում վթարի պատճառով հոսանքազրկվել են Երևանի փոքր կենտրոնի որոշ փողոցներ

Հայաստանի էլեկտրական ցանցերի կենտրոնական ենթակայանից էլեկտրամատակարարման ուղղության անջատման պատճառով հոսանքազրկվել են Երևանի Սարյան, Դեմիրճյան փողոցները, Արամի փողոցի փոքր հատվածը։  

«Վթար է տեղի ունեցել, մասնագետները տեղում են, պետք է ուսումնասիրություն կատարեն։ Էլեկտրամատակարարումը կարող է վերականգնվել 1-1.5 ժամից»,- ասել է ՀԷՑ-ի հասարակության և ԶԼՄ-ների հետ կապերի վարչության ղեկավար Նատալյա Սարաջյանը։