կարևոր
1159 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-09 15:28

Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը աննախադեպ է ատելության խոսքի կիրառմամբ. Նաիրա Զոհրաբյան

Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը աննախադեպ է ատելության խոսքի կիրառմամբ. Նաիրա Զոհրաբյան

Մեր վստահ համոզմամբ՝ վարչապետի ԺՊ-ն օգտագործում է ուղղակիորեն անթույլատրելի բառապաշար, ատելության բառամթերք, էլ չեմ խոսում հայհոյանքի մասին՝ ըստ էության, էսկալացիայի տանելով քարոզարշավը, հասարակության մի հատվածին ուղղորդելով՝ մեկ այլ հատվածը բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է անում: Այս քարոզարշավը աննախադեպ է ատելության խոսքի կիրառմամբ։ Այս մասին ասել է «Ընտրությունների վերահսկման կոմիտեի» անդամ Նաիրա Զոհրաբյանը:

««Դու ոչ մի բան չես, դու տղա չես, դու տղամարդ չես», «Ջարդելու ենք ռոբասերժական ոհմակի ատամնաշարը». սրանք քաղաքացիական բախումներ հրահրելու ուղղակի կոչեր են, նոր «մարտի 1-եր» սարքելու կոչեր են։ Ես, ճանաչելով Փաշինյանին, կարող եմ ասել՝ որ դեպքում է նա հայտնվում նման ծանր հոգեբանական կրիզիսի մեջ, երբ տեսնում է իր մանիպուլյացիոն կոդերը չեն աշխատում»,- նշել է Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այստեղ գալուց ահազանգ է ստացել, որ  գումարներ են բաժանվում․ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը որոշել է 41,1 միլիոն դրամ բաշխել մարզի համայնքներին։

«Ընտրությունների վերահսկման կոմիտեի» անդամ Ռուբեն Մելիքյանը ներկայացնելով մինչ այս արձանագրված խախտումները նշել է, որ ՔՊ թեկնածուներից մեկը քաղաքացիության ցենզին չի համապատասխանում, այդ անձը կապվել և խոստացել է պարզաբանումներ ներկայացնել, բայց դեռ չի ներկայացրել։

«Մենք զգուշացնում ենք․ եթե մարդիկ կան, որոնք այս կամ այն  պատճառով ընդգրկված են երկու տարբեր տեղերում քվեարկելու համար, թող զգուշանան, մենք ամեն ինչ անելու ենք, որ ֆիքսենք, այս պահի դրությամբ 38 անուն արդեն հայտնաբերել ենք»,- ասել է Ռուբեն Մելիքյանը: