կարևոր
1279 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-09 14:46

Հարցրեք՝ պատրա՞ստ եք արժանապատվորեն ընդունել ՔՊ-ի պարտությունը և անցնցում փոխանցել իշխանությունը․ Կարեն Վրթանեսյան

Հարցրեք՝ պատրա՞ստ եք արժանապատվորեն ընդունել ՔՊ-ի պարտությունը և անցնցում փոխանցել իշխանությունը․ Կարեն Վրթանեսյան

Նույնիսկ այս թեժ նախընտրական փուլում, կարծում եմ, պետք է ամեն ինչ անել, որպեսզի նիկոլաթուրքական օրակարգը դուրս մղվի դաշտից։ Այս մասին գրել է Ռազմինֆո կայքի գլխավոր խմբագիր Կարեն Վրթանեսյանը:

«Ասենք՝ նիկոլաթուրքերից մեկը լրագրողից հեռախոս է գողանում ու փախնում (ինչն, ի դեպ, ՔՕ հոդված է), մյուս օրը այլ լրագրողները՝ կարծես ոչ մի արտառոց բան չի եղել, խուլիգանին միկրոֆոններն են դեմ տալիս, թե. «Ինչպե՞ս կմեկնաբանեք ձեր երեկվա արարքը»։

Հարգելի լրագրողներ, լո՞ւրջ։

* * *

Ըստ իս շատ ավելի կարևոր հարցեր կան, որ պետք է տալ ընդդիմությանը և նույնիսկ ՔՊ-ին և իր արբանյակներին։ Շատ, շատ ավելի կարևոր հարցեր կան, որոնք պետք է տանք ինքներս մեզ և պատասխաններ փնտրենք։ Ոչ հուզական, պրագմատիկ քննարկումներում...

Օրինակ՝ ուղղենք #9հարց-ը որպես ազգային ներկայացող բոլոր ուժերին և պատասխանները վերլուծենք։ (Այսօրվա դրությամբ միայն 5165 շարժումն է հանգամանալից ու լիարժեք պատասխանել այդ հարցերին)։

ՔՊ-ականներին պետք է հարցնել, բաց տեքստով. «Եթե ՔՊ-ն ավելի քիչ ձայն հավաքի քան ՀՀ նախկին իշխանություններին ներկայացնող դաշինքները, պատրա՞ստ եք արժանապատվորեն ընդունել ՔՊ-ի պարտությունը և անցնցում փոխանցել իշխանությունը այդ մարդկանց»։

Եթե տեսնում եք կռուտիտ են լինում, ուղիղ տվեք Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի անունները, տեսե՛ք ինչ են ասում, պատրա՞ստ են օրինական պարտությունն ընդունել, թե ոչ։

Որտեղ նիկոլական եք բռնացնում, այս հարցը դեմ տվեք ու հետո հանրայնացրեք, թե ինչ պատասխանեցին։

Նույն հարցը դեմ տվեք բոլոր այն ուժերին, որոնք ըստ էության Նիկոլի արբանյակներ են. Արամ Սարգսյանի «Հանրապետությանը», ԼՀԿ-ին, բազմապիսի Շիրինյան-Միրինյաններին և այլ ՔՈ-ներին։

* * *

Ինքներս մեզ էլ հարցնելու շատ բան ունենք։

Պատրա՞ստ ենք բանակը վերականգնելու համար ազգովի մոբիլիզացվել 1–2–3 տարով։ Մոբիլիզացվել բառի բուն իմաստով. 3–4 ամսյա հավաքներով, հերթապահություններով, ուսումնական և ոչ ուսումնական տագնապներով, գուցե նույնիսկ սնունդի կտրոններով և ուրիշ «հաճելի» պահերով։ Չեմ ուռճացնում, չեմ փորձում վախեցնել։ Ոնց կա, ուղիղ, բաց ասում եմ։

Իսկ 5 տարո՞վ։ Իսկ 10՞։

Պատրա՞ստ ենք հայկական պետությունը փրկելու համար դառնալ ազգ-բանակ։

Եթե այս հարցին պատասխանն «այո» է, ապա հարցրեք ինքներդ ձեզ. ի՞նչ եք հասկանում «ազգ-բանակ» ասելով, արդյոք ձեր պատկերացումները համընկնում են այլոց պատկերացումների հետ։ Իսկ քաղաքական ուժերի պատկերացումների՞ հետ։

Կամ հարցերի մեկ այլ խումբ. ի՞նչ է պետք անել հանրային համերաշխությունը վերականգնելու համար (առանց դրա ազգային մոբիլիզացիա անհնարին է)։ Ու միաժամանակ. ի՞նչ է պետք անել ՀակաՀայաստանը չեզոքացնելու համար։ Որո՞նք են կարմիր գծերը, որոնք հակաՀայաստանի դեմ պայքարում չի կարելի հատել։

Այս հարցերը պետք է տանք ու փորձենք պատասխանել ընտրություններից առաջ և հետո, ու եթե գտնենք պատասխաններ, ապա դրանց հիմքի վրա նաև պետք է գործենք, ոչ թե արձանագրենք ու հետո մոռանանք «փոշոտ դարակներում»։