կարևոր
1654 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-09 14:29

Ջո Բայդենի և Էրդողանի հանդիպման օրակարգում կա Արցախի հարցը

Ջո Բայդենի և Էրդողանի հանդիպման օրակարգում կա Արցախի հարցը

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել է, որ առաջիկա հանդիպմանը ԱՄՆ և Թուրքիայի նախագահները կքննարկեն նաև Արցախին վերաբերող հարցեր:

Հանդիպումը սպասվում է հունիսի 14-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Բայդենը և Էրդողանը կքննարկեն նաև Վաշինգտոնի և Անկարայի միջև «զգալի հակասությունները»:

ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ տարաձայնությունների քննարկումը կդառնա երկու երկրների նախագահներ Ջո Բայդենի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա հանդիպման օրակարգի հիմնական հարցը: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ «մեր տարաձայնությունները գաղտնիք չեն»: Նրա խոսքով՝ «շատ առումներով Թուրքիան չի գործում այնպես, ինչպես պետք է գործի ՆԱՏՕ-ի դաշնակիցը»: «Դա վերաբերում է նաեւ Ռուսաստանից Ս-400 համակարգերի գնմանը», - ասել է Բլինքենը: Բացի այդ, նա նշել է, որ Թուրքիան «խորապես անհանգստացնող» գործողություններ էր ձեռնարկել Արեւելյան Միջերկրական ծովում:

Սա կլինի Բայդենը և Էրդողանի առաջին հանդիպումը պետությունների ղեկավարների կարգավիճակում: