կարևոր
1681 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-09 11:48

Արագածոտնի մարզում թափառող շների հարձակման պատճառով քաղաքացին մահացել է

Արագածոտնի մարզում թափառող շների հարձակման պատճառով քաղաքացին մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 8-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Արագածոտնի մարզի բնակիչ՝ 84-ամյա Սոֆիկ Բզնունին։

Վերջինս «Աշտարակ» ԲԿ էր տեղափոխվել հունիսի 7-ին «շան կծած վերքեր, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, որոնք պարզել են, որ հունիսի 7-ին, ժամը 10։30-ի սահմաններում Սասունիկ համայնքի վարչական տարածքոմ գտնվող աղբավայրին կից խաղողի իր այգում աշխատանքներ կատարելիս է եղել Ս. Բզնունին, երբ թափառող շները հարձակվել են նրա վրա, ինչի հետևանքով էլ պատճառվել են վնասվածքներ։

Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։