Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրել է, որ հանրայինը շարունակում է առավելություն տալ իշխող քաղաքական ուժին:
«Հանրային միջոցներով աշխատող Հանրային հեռուստաընկերությունը լուրերի հաղորդման ընթացքում քարոզարշավին տրամադրել է 28 րոպե 37 վայրկյան, որից՝
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը տրամադրվել է 5 րոպե 30 վայրկյան;
- «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 2 րոպե 40 վայրկյան;
- Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը՝ 1 րոպե 38 վայրկյան;
- «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքին՝ 2 րոպե 18 վայրկյան;
- «Հայաստան» դաշինքին՝ 4 րոպե 46 վայրկյան;
- «Հայոց հայրենիք» կուսակցությանը՝ 2 րոպե 30 վայրկյան;
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 1 րոպե 54 վայրկյան;
- «Հանրապետություն» կուսակցությանը՝ 2 րոպե 50 վայրկյան;
- «Ազգային ժողովրդավարական բևեռին»՝ 3 րոպե 33 վայրկյան;
- «5165» ազգային պահպանողական շարժում կուսակցությանը՝ 2 րոպե 51 վայրկյան;
- «Վերելք» կուսակցությանը՝ 1 րոպե 16 վայրկյան;
- Հայ Ազգային Կոնգրեսին՝ 2 րոպե 28 վայրկյան;
- «Զարթոնք» կուսակությանը՝ 23 վայրկյան (կուսակցությունը փողոցում բուկլետներ է բաժանել)։
Փաստենք, որ Հանրային հեռուստաընկերությունը շարունակում է առավելություն տալ իշխող քաղաքական ուժին և առհասարակ անտեսում է ընտրություններին մասնակցող քաղաքական այլ ուժերի քարոզարշավը, չի ներկայացնում լուրերի հիմնական թողարկման ժամանակ։ Հարկատուների հաշվին աշխատող ընկերությունը քարոզարշավի երկու օրերի ընթացքում օբյեկտիվ չէ»: