կարևոր
1678 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-09 09:45

Գերի ընկած հայ զինվորը հունիսի 9-ի վաղ առավոտյան վերադարձվել է հայկական կողմին․ ՊՆ

Գերի ընկած հայ զինվորը հունիսի 9-ի վաղ առավոտյան վերադարձվել է հայկական կողմին․ ՊՆ

Հունիսի 8-ի առավոտյան, մառախուղի պատճառով տեղանքում ապակողմնորոշված և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Քաթանյանը հունիսի 9-ի վաղ առավոտյան վերադարձվել է հայկական կողմին և գտնվում է Ստեփանակերտում։ Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, թե ադրբեջանական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքն ականապատման նպատակով խախտած զինվորական է գերեվարվել։