կարևոր
2053 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-08 23:26

ՀՀ ԶՈՒ երկու զորամասի հրամանատարների նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել․ՊՆ

ՀՀ ԶՈՒ երկու զորամասի հրամանատարների նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել․ՊՆ

ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Թադևոսյանի և N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ ծառայողական քննության ժամանակահատվածում կասեցվել է գնդապետ Ա. Թադևոսյանի և գնդապետ Ա. Գևորգյանի ծառայողական պարտականությունների կատարումը»,-ասված է հաղորդագրության տեքստում։