կարևոր
1276 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-08 18:40

Ծառուկյանի հիմնական նպատակն ու ծրագիրն է, որ կարողանա ամեն մարդ իր հնարավորությունն օգտագործի ի օգուտ իր երկրի, իր ժողովրդի

Ծառուկյանի հիմնական նպատակն ու ծրագիրն է, որ կարողանա ամեն մարդ իր հնարավորությունն օգտագործի ի օգուտ իր երկրի, իր ժողովրդի

Սիրելի ժողովուրդ, ամենակարևորը դուք իմացեք, որ ես ոչ մի սուտ բան ձեզ չեմ ասում, այլ ասելու եմ իրականությունը, այն խնդիրը որն այսօր կա։ Այս մասին այսօր Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում քարոզարշավի ժամանակ իր խոսքում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Նրա  խոսքով, այսօր վիճակը շատ ծանր է․ կան սոցիալական, տնտեսական, քաղաքական, առողջապահական խնդիրներ, աշխատանք չկա:

«Ծառուկյանի հիմնական ծրագիրն ու նպատակն է, որ կարողանա իր հնարավորությունները օգտագործել հօգուտ իր երկրի և ժողովրդի։ Այսօր կա հնարավորություն, որ ամեն մարդ կարողանա իր ընտանիքը պահի բարեկեցիկ կյանքով, բայց այսօր վիճակը շատ ծանր է»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ նախագահը խոսեց նաև երկրի անվտանգության հարցի,  սահմանին տիրող լարված իրավիճակի մասին. «Մեզ համար ամենակարևորը երկրի անվտանգությունն է, այսօր Գեղարքունիքի մարզում լիարժեք տեսնելով, թե ինչ է կատարվում՝ ադրբեջանցիները առաջ են գալիս, իսկ դրանից ժողովուրդը մտահոգ է, լարված է: Պետք է ապահովենք ժողովրդի անվտանգությունը, իսկ դրա համար մեկ ճանապարհ կա, դա Ռուսաստանն է, մեր դարավոր բարեկամը, հարազատը, գործընկերը, որը միշտ ցույց է տվել, որ մեզ հետ է ցանկացած հարցով: Այդ բարեկամական հարաբերությունը պետք է ամրապնդենք: Մեր սահմանի վրա պետք է կանգնած լինեն հայ և ռուս զինվորները՝ ուս ուսի տված, որ լիարժեք ապահով լինենք»,- նշեց նա։