կարևոր
1924 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-08 18:18

Ադրբեջանցիները գերի են վերցրել ևս մեկ հայ զինծառայող, իսկ նա արդեն երկրորդ օրն է բոլորիս սպառնում է քաղաքացիական պատերազմով․ Արթուր Վանեցյան

Ադրբեջանցիները գերի են վերցրել ևս մեկ հայ զինծառայող, իսկ նա արդեն երկրորդ օրն է բոլորիս սպառնում է քաղաքացիական պատերազմով․ Արթուր Վանեցյան

Երկիրը կործանման հասցրած, իրեն ժամանակին վստահած ժողովրդին անդադար դավաճանող մոլագարն ամեն օր մեր ազգին բերում է նոր մահեր, նոր խայտառակություն ու նոր գերիներ։ Այս մասին գրում է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը․

«Այսօր, երբ հերթական անգամ ադրբեջանցիները գերի են վերցրել ևս մեկ հայ զինծառայող, նա արդեն երկրորդ օրն է բոլորիս սպառնում է քաղաքացիական պատերազմով։ Թշնամին դիրքեր է կառուցում Գեղարքունիքում ու Սյունիքում, իսկ նա հետևողականորեն քաղաքացիական պատերազմ է հրահրում։

Ես կոչ եմ անում մեր իրավապահներին մանրազնին հետևել օրինականության ապահովմանը ու պատրաստվել իրենց պարտքը կատարելու։ Դա ոչ միայն ձեր սուրբ պարտքն է, այլև պատվի հարցը»։