Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր է ճանաչել «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, նախկին պագամավոր Միհրան Պողոսյանի գրանցումը:
Հանձնաժողովի որոշմամբ՝ Միհրան Պողոսյանը չի կարող մասնակցել այս արտահերթ ընտրություններին, քանի որ նա վերջին չորս տարիներին մշտապես չի բնակվել երկրում:
Միհրան Պողոսյանը «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակի 11-րդ համարն էր: