կարևոր
2443 դիտում, 4 ամիս առաջ - 2021-06-08 16:29

Դաշտադեմում Փաշինյանին դիմավորել է քրեական անցյալով հայտնի Չաղ Ռուստամը

Դաշտադեմում Փաշինյանին դիմավորել է քրեական անցյալով հայտնի Չաղ Ռուստամը

Քաղաքացիական պայմանագրի նախընտրական արշավը շարունակվում է Արագածոտնի մարզում: Հերթական կանգառը եղել է Դաշտադեմ գյուղում:

Այստեղ Նիկոլ Փաշինյանին առաջինը դիմավորել և ձեռքը սեղմել է քրեական անցյալով հայտնի Ռուստամ Ստեփանյանը` Չաղ Ռուստամը:

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի, նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլացիոն հայտարարության ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանի պաշտպանների թվում է եղել նաև նույն այս անձը՝ քրեական անցյալով հայտնի Ռուստամ Ստեփանյանը։ Նրան կառավարական ամառանոց էր բերել պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Հայկ Սարգսյանը մտերիմ հարաբերություններ ունի Ռուստամ Ստեփանյանի հետ, որի նկատմամբ դեռ 2016 թվականին ՌԴ իշխանությունները հետախուզում էին հայտարարել` մարդու առևանգման և սպանության մեղադրանքով: Սարգսյանի և Ստեփանյանի հետ կապված վերջին աղմկահարույց միջադեպերից է 2021 թվականի ապրիլի 4-ին Ծաղկաձորում հնչած կրակոցները: 

Հունիսի 1-ին էլ ոստիկանները Երևանում կանխել են ռազբորկա՝ 20 բերման ենթարկվածների մեջ է եղել նաև Ռուստամը: