կարևոր
32956 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-08 14:54

Թշնամին նոր գերի է վերցրել. ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծայառողը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, հաստատում է ՀՀ պաշտպանության նախարարությունը

Թշնամին նոր գերի է վերցրել. ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծայառողը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, հաստատում է ՀՀ պաշտպանության նախարարությունը

Հունիսի 8-ին, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծայառող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

«Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը Ա. Քաթանյանի՝ դիվերսանտ լինելու մասին չի համապատասխանում իրականությանը»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հայտնել էր Հայաստանի քաղաքացու ձերբակալման մասին և կրկին նրան ներկայացնում որպես դիվերսանտ: