Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաղորդում է Հայաստանի քաղաքացու ձերբակալման մասին:
Ադրբեջանական կողմը նրան նորից ներկայացնում է որպես դիվերսանտ:
Նշվում է, թե իբր այսօր դիվերսոն խումբը Ադրբեջանի տարածքն ականապատելու նպատակով փորձել է հատել սահմանը՝ Լաչինի հատվածում:
Զինծառայողներից մեկը՝ Արթուր Քարթանյանը, ձերբակալվել է, մյուսները՝ նահանջել:
Հայկական կողմից այս մասին դեռեւս տեղեկություն չկա: