կարևոր
1411 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-08 12:54

Հայաստանն այս 12 օրվա ընթացքում պրոթուրքական ու հակահայկական քարոզչական դիվերսիայի է ենթարկվելու. գլխավոր թիրախում բանակն է. Անդրանիկ Թևանյան

Հայաստանն այս 12 օրվա ընթացքում պրոթուրքական ու հակահայկական քարոզչական դիվերսիայի է ենթարկվելու. գլխավոր թիրախում բանակն է. Անդրանիկ Թևանյան

Քարոզչական բայրաքթարներ նախընտրական աղմուկի մեջ: Այս մասին գրել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, «Քաղտնտեսություն» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:

«Հայաստանն այս 12 օրվա ընթացքում պրոթուրքական ու հակահայկական քարոզչական դիվերսիայի է ենթարկվելու։ Գլխավոր թիրախում բանակն է։

Հայկական բանակն այս սրիկան վարկաբեկում է, որպեսզի հիմնավորի, որ Արցախյան 1–ին պատերազմի ժամանակ ադրբեջանցիների պարտությունը պատահականություն էր, իսկ 2020–ի 44–օրյա պատերազմում մեր պարտությունը՝ օրինաչափություն։ Դա խիստ անհրաժեշտ է Ալիևին՝ իր ժողովրդին հաղթող ազգ դարձնելու համար։

Պարտության տնաբույծ խորհրդանիշն ուզում է հավերժ պարտվողի կնիք դնել հայ ժողովրդի, Հայաստանի, Արցախի վրա։ Քարոզչական դիվերսանտի ֆունկցիան է այդպիսին։

Արդեն իսկ ակնհայտ է, որ այս 12 օրը Հայաստանի համար ոչ պակաս վտանգավոր են լինելու, քան ռազմական գործողությունների թեժ շրջանում էր։

Կռվի օրերին Հայաստանի ու Արցախի վրա կրակում էին դիմացից։ Հիմա՝ թիկունքից։ Չնայած սա նորություն չէ։ Մեր երկրի վրա թիկունքից կրակում էին նաև մինչև պատերազմը։ Պարզապես հիմա ավելի ինտենսիվ են կրակոցները»։