09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումով մերժվել է ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գևորգյան Գեղամի վերաքննիչ բողոքը և անփոփոխ թողնվել Երևանի ընդհանուր
իրավասության դատարանի վճիռը: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:
«Ըստ այդմ՝ Գևորգյան Գեղամի լիազորությունները ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ի պաշտոնում դադարեցվում են»,-այս մասին հայտնել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ, հայցվոր Կարեն Հեքիմյանը։
Նշենք, որ դեռևս 2020թ.-ի դեկտեմբրի 17-ի կայացրած վճռով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Հ. Զարգարյանի որոշել էր Կարեն Հրանտի Հեքիմյանի հայցադիմումն ընդդեմ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ ի դեմս հոգաբարձուների խորհրդի և երրորդ անձ՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30.05.2019 թվականի թիվ 43 որոշումն անվավեր ճանաչելու և Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները դադարեցնելու պահանջների մասին, բավարարել: