կարևոր
3064 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-08 11:59

Մեր բանակը երբևիցե սոված չի եղել, բանակի զինվորը երբևիցե ինչ–որ բան չի ճանկռտել. Սեյրան Օհանյան

Մեր բանակը երբևիցե սոված չի եղել, բանակի զինվորը երբևիցե ինչ–որ բան չի ճանկռտել. Սեյրան Օհանյան

Բանակի զարգացման փուլերը մենք համապատասխանեցրել ենք պետական երկարաժամկետ կառավարման փուլերին, մեկ զարգացման փուլ է անհրաժեշտ, որ բանակը նորից վերականգնվի և ունենա իր մարտունակությունը։ Այս մասին այսօր Գորիսում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի և Հայաստանի ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը։

«Այս պայմաններում անհրաժեշտ է արագ կազմակերպչական խնդիրներ իրականացնել և մեկ տարվա ընթացքում վերականգնել բանակի գործունեության ողջ ընթացքը, կարգապահությունը։ Բանակի մեջքն ուղղելու առաջին քայլը ամուր կառավարումն է, խիստ վերահսկողության անհրաժեշտությունը և կարգապահության վերականգնումը»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի երեկվա արտահայտությանը Օհանյանը նշեց՝ բանակը երբեք սոված չի եղել, այդպիսի արտահայտություններ անողները պատկերացումներ չունեն, թե ինչ է բանակը։

«Այդպիսի արտահայտություններ անում են մարդիկ, որոնք բանակում չեն ծառայել և ամբողջ կյանքում ինչ-որ տարբեր պաշտոնների մակերեսի վրա պառկած՝ անցկացրել են իրենց ամբողջ կյանքը։ Մեր բանակը երբևիցե սոված չի եղել, բանակի զինվորը երբևիցե ինչ–որ բան չի ճանկռտել»,- նշեց նա։