կարևոր
391 դիտում, 5 օր առաջ - 2021-06-08 11:12

Քարոզարշավի առաջին օրը Սյունիքում. Հայաստան դաշինքի կարևոր ուղերձները

Քարոզարշավի առաջին օրը Սյունիքում. Հայաստան դաշինքի կարևոր ուղերձները

«Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի առաջին օրն անցել է Սյունիքի մարզում։ Դաշինքի առաջնոդները՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու թիմակիցները հանդիպումներ ու հանրահավաքներ են անցկացրել Ագարակում, Մեղրիում, Քաջարանում և Կապանում։

Ընտրողների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի, մասնավորապես, Սյունիքի մարզի անվտանգության, Արցախի հետ հարաբերությունների, գերիների վերադարձի մասին հարցերը։ Ընտրողներին նաև հետաքրքրում էր, թե տնտեսական ճգնաժամից դուրս գալու ինչ ճանապարհներ է տեսնում «Հայաստան» դաշինքի թիմը։

Նախագահ Քոչարյանն սպառիչ պատասխաններ է տվել բոլոր հարցերին՝ վստահեցնելով, որ ճիշտ և գրագետ կազմակերպված աշխատանքի արդյունքում բարձրացված խնդիրները միանգամայն լուծելի են։ Իսկ «Հայաստան» դաշինքը հենց այն թիմն է, որն ունի դրա համար անհրաժեշտ գիտելիքն ու փորձը։