կարևոր
2173 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-08 10:07

Ռուս խաղաղապահները ապահովել են 98 ուխտավորի այցն Ամարասի վանք

Ռուս խաղաղապահները ապահովել են 98 ուխտավորի այցն Ամարասի վանք

Ռուս խաղաղապահները նախօրեին ապահովել են 98 ուխտավորի ու տեղի բնակիչների անվտանգությունն Արցախի Ամարասի վանք այցելելու ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ի մամուլի ծառայությունը։

«Որպես վանքի վանահայր, որպես հոգևորական շատ շնորհակալ եմ բոլոր խաղաղապահներին ծառայության համար։ Յուրաքանչյուր հաջորդ պատարագին ավելի շատ մարդ է այցելում։ Սա խոսում է այն մասին, որ մարդիկ անվտանգ են զգում իրենց` տեսնելով, որ խաղաղապահներն իրենց ուղեկցում են», - ասել է Ամարաս վանքի վանահայր, հայր Գեղարդը։

Ռուս խաղաղապահների աջակցությամբ Արցախում վերականգնվել է շուրջ 100 կմ էլեկտրահաղորդման գիծ։

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Արցախում կանոնավոր կերպով ապահովում են միջնադարյան հայկական եկեղեցի այցելելու ցանկություն ունեցող ուխտավորների անվտանգությունը։