կարևոր
1699 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-08 09:12

Այսօր հունիսի 8-ն է. 1969 թ. հենց այս օրը Չիկագոյում Այվզ Մակգաֆին արտոնագրեց իր պատրաստած աշխարհի առաջին փոշեկուլը

Այսօր հունիսի 8-ն է. 1969 թ. հենց այս օրը Չիկագոյում Այվզ Մակգաֆին արտոնագրեց իր պատրաստած աշխարհի առաջին փոշեկուլը

Հունիսի 8-ը, տարվա 159-րդ (նահանջ տարիներին՝ 159-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 206 օր։

  • 1588 թ. - մահացել է Միմար Սինանը՝ ծագումով հայ, թուրք նշանավոր ճարտարապետ:
  • 1783 թ. - Իսլանդիայում ժայթքեց Լաքի հրաբուխը, պատմության ամենամեծ լավային ժայթքումներից մեկը: Հրաբխի հետևանքով մահացավ մոտ 10 000 մարդ, սատկեց մոտ 11 000 խոշոր եղջերավոր անասուն, 200 000 ոչխար, 30 000 ձի, հաջորդ տարի Եվրոպայի հյուսիսում բերքի պակաս և սով եղավ:
  • 1969 թ. - Չիկագոյում Այվզ Մակգաֆին արտոնագրեց իր պատրաստած աշխարհի առաջին փոշեկուլը:
  • 1912 թ. - Լոս Անջելեսում հիմնվեց «Universal Pictures» կինոստուդիան, Հոլիվուդյան ամենահին կինոստուդիան:
  • 1941 թ. - ծնվել է Արա Շիրազը՝ հայ քանդակագործ, հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի և բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդին։
  • 1954 թ. - մահացել է Արշակ Չոպանյանը:
  • 1960 թ. - Մոսկվայում` Կրեմլում, Լև Տրոցկուն սպանող Ռամոն Մերկադերը ստանում է Խորհրդային Միության հերոսի շքանշան: