Հունիսի 20-ին ընտրեք 24-րդ քվերթերթիկը, 24-ը խորհրդաշական թիվ է, «Հայաստան» դաշինքի թիմը կարող թիմ է եւ պատրաստ է աշխատել 24 ժամ երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար։ Այս մասին հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Սյունիքում կայացած հանդիպման ժամանակ։
«Ես ունեմ ճգնաժամային իրավիճակում աշխատելու փորձ, ապահովելու տնտեսական աճ, սոցիալական խնդիրների լուծում եւ անվտանգությունը վերկանագնելու կարողություն, մի անգամ դա արել եմ որպես Արցախի, երկրորդ անգամ՝ Հայաստանի նախագահ, եւ այս անգամ գալիս եմ ուժեղ, աշխատող թիմով։ Լավ իշխանությունը այն է, որը ոչ թե ուզում է երջանկացնել քաղաքացիներին, այլ գիտի ինչպես դա անել»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Սյունիքում «Հայաստան» դաշինքի հանդիպումներն ու հանրահավաքները՝ մեկ տեսանյութում։