կարևոր
2275 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-07 21:27

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը

30 հիմնախնդիր՝ դրանց լուծման ուղիներով: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը:

Աղետի գոտի, վթարային շենքեր, բնակարանաշինություն, առողջապահական խնդիրներ, ուսանողությանը մտահոգող եւ շատ այլ հարցերի են անդրադարձել կուսակցության ներկայացուցիչները հրավիրված ասուլիսի ժամանակ:

«Ուսանողը չպետք է մտածի ուսման վարձի մասին, այլ պետք է կենտրոնանա միայն իր առաջադիմության վրա»,- ասել է Վահե Էնֆիաջյանը:

Նա կարեւորել է այն հանգամանքը, որ ուսանողները ուսման վարձի պատճառով դուրս չմնան բուհերից: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանպատգամավորի թեկնածու Իվետա Տոնոյանը բացառել է համագործակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ: