Փաշինյանի քարոզարշավի ժամանակ մի կնոջ, որը հանրահավաքի վայրում իր անհամաձայնությունն էր հայտնել Նիկոլ Փաշինյանի՝ քարոզարշավ իրականացնելու առնչությամբ, մի քանի ոստիկան ուժ կիրառելով նստեցրել են քաղաքացիական համարանիշով մեքենա եւ հեռացրել այդ վայրից:
Հիշեցնենք մեկ այլ դեպքում էլ, երբ քաղաքացիներից մեկը նույնպես իր դժգոհությունն է հայտնել, նրան սկսել են հետապնդել, իսկ տեսանյութում լսվում է այսպիսի արտահայտություն՝ «Բռնեք դրան»:
Ոստիկանությունից ավելի ուշ հայտնել են, որ 3 մարդ է ձերբակալվել, մեկը՝ ընտրարշավին խոչընդոտելու համար, իսկ քրեական օրենսգրքի այդ հոդվածն ընդունվել է որոշ ժամանակ առաջ՝ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցիցի հետո, որի ժամանակ նրա հասցեին տեղի բնակիչները հայհոյանքներ էին հնչեցրել: Մյուս երկու անձինք ձերբակալվել են իրավապահների պահանջը չկատարելու հատկանիշներով: