08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Հունիսի 5-ին ոստիկանության Արագածի բաժին հաղորդում էր ստացվել, որ հունիսի 4-ի ժամը 22.00-ից հունիսի 5-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում «Հայաստան» դաշինքի Ծաղկահովիտ գյուղի շտաբի շենքի պատին փակցված պաստառները գողացել են:
Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը հաղորդում է ստացվել, որ «Հայաստան» դաշինքի Ալագյազ գյուղի շտաբի պաստառների մի մասը գողացել են, մյուսները՝ վնասել:
Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է պաստառները վնասողի և գողացողի ինքնությունը: 32-ամյա կասկածյալը հրավիրվել է բաժին, որտեղ տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ հունիսի 4-ի գիշերը մի խումբ անձինք դիտավորությամբ վնասել ու ոչնչացրել են Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում և Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքում տեղակայված «Հայաստան» դաշինքի շտաբերի պաստառները: