Հայաստանն ու Վրաստանը վերականգնում են երկաթուղային հաղորդակցությունը: Վրաստանի էկոնոմիկայի նախարարն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Երեւանից առաջին գնացքը Թբիլիսի ու Բաթումի կուղեւորվի հունիսի 15-ին:
Երկու երկրների միջեւ երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել էր անցած տարի՝ համավարակի պատճառով:
Հիշեցնենք, որ Վրաստանը Հայաստանի հետ ցամաքային սահմանը բացել է հունիսի 1-ից: Վրաստան հնարավոր է մուտք գործել կորոնավիրուսի պատվաստման ամբողջ կուրսն անցնելու, միաժամանակ ՊՇՌ թեստի բացասական պատասխանը ներկայացնելու դեպքում: Կամ միայն վերջին 72 ժամվա ընթացքում արված ՊՇՌ թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում: Սակայն այդ ժամանակ էլ այցելուն պարտավոր է Վրաստանում գտնվելու երրորդ օրը նորից կորոնավիրուսի թեստ հանձնել: