կարևոր
2122 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-07 12:57

Հայաստան դաշինքի համարը 24-ն է, խորհրդանշական. օրը 24 ժամ ունի, մենք պատրաստ ենք աշխատել 24 ժամ. Ռոբերտ Քոչարյան

Հայաստան դաշինքի համարը 24-ն է, խորհրդանշական. օրը 24 ժամ ունի, մենք պատրաստ ենք աշխատել 24 ժամ. Ռոբերտ Քոչարյան

Այսօր սահմաններն անպաշտպան են, բանակի ողնաշարը ջարդված է, նույնիսկ երկրի ներսում անվտանգ չէ, քանի որ կա հանցագործությունների շեշտակի աճ։ Ագարակում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, որ երկրում գահավիժում է նաև տնտեսական վիճակը, ունենք գործազրկության աճ, աղքատության շեշտակի աճ և այս ամենից բխում է արտագաղթի աճը։

«Սա ահազանգ է, որ բոլորս ինչ-որ բան պետք է անենք։ Սա այն վիճակն է, երբ ձեզանից յուրաքանչյուրն այդ անելիքն ունի հունիսի 20-ին։ Կանգնեցնել այս վիճակը, փոխել այն մարդկանց, այն քաղաքական թիմը, որը երկիրը հասցրել է այս վիճակի և ընտրել նրանց, որոնք ձեր կարծիքով ի վիճակի են երկիրն այս փոսից, այս ճգնաժամից հանել։ Մենք հասկանում ենք, որ կան բազմաթիվ քաղաքական ուժեր, կան նաև բավական էկզոտիկ թեկնածուներ և ուժեր, բայց սա այն է, ինչ կա, և դուք եք ընտրելու»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ իրենց ուժն ունի փորձ, գիտելիքներ և թե՛ Հայաստանում, և՛ Արցախում ապացուցել է, որ կարող է իրավիճակ փոխել։

Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ դաշինքի համարը 24-ն է, որը, նրա խոսքով, նույնպես խորհրդանշական է. «Օրը 24 ժամ ունի, մենք պատրաստ ենք աշխատել 24 ժամ»։