12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Նիկոլ Փաշինյանն արձակուրդի է ուղարկել երեք մարզպետի: Ենթադրվում է, որ մարզպետներն արձակուրդի են գնում ընտրություններին պատրաստվելու համար։
Արձակուրդ են գնացել նաեւ վարչապատի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը եւ վարչապետի առաջին խորհրդական Արայիկ Հարությունյանը:
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանին հունիսի 7-18-ը ներառյալ արձակուրդում գտնվելու ընթացքում կփոխարինի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ Պողոս Աբրահամյանը:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին հունիսի 7-18-ը ներառյալ կփոխարինի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին հունիսի 7-18-ը ներառյալ կփոխարինի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին կփոխարինի վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ծովինար Սողոմոնյանը:
Նշենք նաև, որ վարչապետի պաշտոնակատարը երեք մարզում մարզպետի տեղակալներ է նշանակել:
Դավիթ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալ:
Ռուբիկ Նավոյանը՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ:
Տիգրան Եղիազարյանը՝ Արագածոտնի մարզպետի տեղակալ: