կարևոր
1648 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-07 12:16

«Հայաստան» դաշինքն է այն թիմը, որն ունակ է վերականգնել հայ մարդու արժանապատվությունը և երկիրը բերել բնականոն զարգացման փուլ. Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» դաշինքն է այն թիմը, որն ունակ է վերականգնել հայ մարդու արժանապատվությունը և երկիրը բերել բնականոն զարգացման փուլ. Իշխան Սաղաթելյան

Հայաստանին անհրաժեշտ է ստին, կեղծիքին, պոպուլիզմին, պարտվողականությանը այլընտրանք առաջարկող իշխանություն: Այս մասին ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը Սյունիքի Ագարակ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը։

«Վստահ եմ, ձեր կաշվի վրա եք զգում՝ մեր երկիրն այսօր անդունդի եզրին է իր բոլոր խնդիրներով հանդերձ։ Հայաստանին անհրաժեշտ է ստին, կեղծիքին, պոպուլիզմին, պարտվողականությանը այլընտրանք առաջարկող իշխանություն, իշխանություն, ով պատասխանատվություն կկրի իր ժողովրդի համար, իշխանություն, որի միակ խնդիրը կլինի ոչ թե ժողովրդին դուր գալը, այլ ժողովրդի անվտանգությունն ապահովելը, ժողովրդի համար բարեկեցություն ստեղծելը, պատասխանատվություն ունենալը իր սեփական ժողովրդի ինքնիշխան տարածքի, սահմանների, ժողովրդի նկատմամբ»,-ասել է Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանը վստահեցրել է, որ «Հայաստան» դաշինքն է այն թիմը, որն ունի երկրի զարգացման ծրագիր, որն ունակ է կազմակեպել պաշտպանությունը, վերականգնել հայ մարդու արժանապատվությունը և երկիրը բերել բնականոն զարգացման փուլ։