Այսօր մեկնարկել է 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը դաշինքի այլ անդամների հետ այսօր հանդիպումներ կունենան Սյունիքի մարզի քաղաքացիների հետ: Այս պահին նրանք գտնվում են Ագարակ քաղաքի մշակույթի տանը և հանդիպում են քաղաքի բնակիչների հետ: