կարևոր
1372 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-07 10:58

Փաշինյանի աջակիցը հայհոյանքներ է հնչեցրել և ձվերով հարվածել «Հայաստան» դաշինքի Չարենցավանի շտաբի պատուհաններին․ ՏԵՍԱՆՅՆՈւԹ

Երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանի աջակից Սադոյան Համլետը  և այլ աջակիցներ, որոնք նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակն են ղեկավարում Չարենցավանում, հարձակվել են Չարենցավանում գործող «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի վրա և ձվերով հարվածել շտաբի պատուհաններին:

Ձվերով խփելուց հետո Սադոյանը մտել է շտաբ, հայհոյել ներկաներին, որոնց մեջ նաև պատերազմի մասնակիցներ են եղել, ու հայտարարել, թե «ով Քոչարյանին ձայն տա` թուրք է»:

Նրան մի կերպ դուրս են հրավիրել ու փորձել են հանգստացնել, բայց Փաշինյանի աջակիցը չի հանգստացել: Գնացել է խանութ, ձու գնել, վերադարձել ու նորից հարձակվել «Հակաստան» դաշինքի շտաբի վրա` ձվերով հարվածելով շտաբի դռներին, պատուհաններին, հայհոյանքներ է հնչեցրել, որից հետո քաշքշուկ է սկսվել շտաբի անդամների ու իրենց վրա հարձակված անձի միջև:

Մանրամասները՝ Hraparak.am-ի տեսանյութում։