կարևոր
1933 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-07 10:24

Հայաստանում հաշվառում չունեցողները, այդ թվում արցախցիները, ընտրությանը մասնակցելու համար մինչեւ հունիսի 10-ը պետք է դիմում ներկայացնեն

Հայաստանում հաշվառում չունեցողները, այդ թվում արցախցիները, ընտրությանը մասնակցելու համար  մինչեւ հունիսի 10-ը պետք է դիմում ներկայացնեն

Հարգելի Արցախցիներ.

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ

Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողը քվեարկությանը կարող է մասնակցել հետևյալ եղանակով.

մինչև 10.06.2021թ. կարող է դիմում ներկայացնել անձնագրային և վիզաների վարչություն կամ ըստ գտնվելու վայրի անձնագրային ծառայություն ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու համար՝ նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն:

Դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողն ընդգրկվում է քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և այդ մասին նրան տրամադրվում է տեղեկանք:

Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում լիոզորագրի համար պարտադիր նոտարական վավերացում չի պահանջվում:

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողով