կարևոր
1924 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-07 09:09

Այսօր հունիսի 7-ն է․ 2007 թ. այս օրը աշխատանքը սկսեց Հայաստանի չորրորդ գումարման Ազգային ժողովը

Այսօր հունիսի 7-ն է․ 2007 թ. այս օրը աշխատանքը սկսեց Հայաստանի չորրորդ գումարման Ազգային ժողովը

Հունիսի 7, տարվա 158-րդ (նահանջ տարիներին՝ 159-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 207 օր։

  • 1099 թ. – Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ սկսվեց Երուսաղեմի պաշարումը։
  • 1494 թ. – Իսպանիան և Պորտուգալիան «Տորդեսիլյասի պայմանագրով» բաժանեցին Նոր Աշխարհը։
  • 1683 թ. – ծնվել է Պաղտասար Դպիրը, հայ բանաստեղծ, երաժիշտ, գիտնական, հրատարակիչ, ազգային և կրթական լուսավորման շարժման գործիչ (մահ. 1768 թ.)։
  • 1880 թ. – Երկրորդ Խաղաղօվկիանոսյան պատերազմի ժամանակ Չիլիում տեղի ունեցավ Արիկայի ճակատամարտը։
  • 1883 թ. – տեղի ունեցավ Մոսկվայի Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ մայր տաճարի լուսավորման հանդիսավոր արարողությունը։
  • 1952 թ. – ծնվել է Օրհան Փամուքը, չերքեզական ծագումով թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայտնի է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեցած իր հայամետ դիրքորոշմամբ, որի համար հալածվել է Թուրքիայի իշխանություններից և ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում։
  • 1981 թ. – Իսրայելական օդուժը իրականացրեց «Օպերա» գործողությունը, լուրջ վնաս հասցնելով Իրաքի տարածքում գտնվող ֆրանսիական արտադրության «Օսիրակ» ատոմային ռեակտորին։
  • 1982 թ. – Թենեսի նահանգում գտնվող Էլվիս Փրեսլիին պատկանող «Գրեյսլենդ» ագարակը բացվեց որպես թանգարան։
  • 1990 թ. – ծնվել է Իգի Ազալիան, ավստրալացի ռեփեր և մոդել։
  • 2007 թ. – աշխատանքը սկսեց Հայաստանի չորրորդ գումարման Ազգային ժողովը։