11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
«Երեկ առավոտյան տեսա մի տեսագրություն, որտեղ Նիկոլի գրքից դրվագներ են ներկայացվում։ Այն, ինչ գրված է Նիկոլի կողմից, և շատերը դա չեն կարդացել՝ այդ թվում նրա աջակիցները, վկայում է (վերջինիս) բարոյալքման, անհասկանալի հակումների և հայրենասիրության լիարժեք բացակայության մասին։ Այդ տողերի հեղինակը չորս երեխաների հայր է»- Տելեգրամի իր էջում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հաայստան» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Գևորգյանը։
«Հիմա արդեն պարզ է, թե ինչու էին նիկոլականները դպրոցներում սկսել պայքարել ազգային դաստիարակության և եկեղեցու ներկայության դեմ։ Նրանք փորձում են դաստիարակել իրենց նմաններին։ Դա կլինի հայկական հազարամյա քաղաքակրթության վերջը։
Դիմում եմ այն ուսուցիչներին, ովքեր շարունակում են լինել նիկոլական: Թանկագին ուսուցիչնե՛ր։ Մի պահ մտածեք այն մասին, թե ում եք դուք մեծարում!!
Կարդացեք նրա՝ այլասերությամբ լցված տողերը, արեք ձեր նոր հետևությունները և միայն դրանից հետո մտեք ուսումնական դասարաններ՝ մեր երեխաների մոտ։
Իսկ դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ, ինչպես նաև ԲՈՒՀ-երի ռեկտորներ, եթե հեռացման կամ քրեական հետապնդման վախի ներքո աջակցելու եք բարոյական այլանդակության վերարտադրությանը, դա նշանակում է մեր երկրում պատվի, խղճի և արժանապատվության դարաշրջանի ավարտ»: