կարևոր
3484 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-06 12:42

Ում որդին որտեղ է կռվել. Էդգար Էլբակյան

Ում որդին որտեղ է կռվել. Էդգար Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է. 

«Սուտ վկայություն չտալն աստվածաշնչյան պատգամ է։ Ըստ իս՝ մարդու բարի համբավը պաշտպանող վկայություն ունենալն ու չտալը նույնպես սխալ է։ 2020 թ․ սեպտեմբերի 30-ին մի պահ ապատեղեկատվություն շրջանառվեց, թե թշնամին գրավել է Ակնան (Աղդամը)։ Ես Ստեփանակերտում էի՝ տեղեկատվական շտաբում, և գիտեի, որ Լևոն Քոչարյանն Ակնայի դիրքերում է։ Իմ խնդրանքով նա այս փոքրիկ տեսանյութն ուղարկեց Ակնայի փողոցներից՝ ի հրապարակումն և ի հերքումն ստի։

  • Ինչ վերաբերում է կապիտուլյանտին, ապա նրա որդին եղել է և՛ Մատաղիսում, և՛ Հադրութում, և՛ Մեխակավանում, և՛ Իշխանաձորում, սակայն ամեն տեղ՝ միևնույն «պիառ» նպատակներով, իսկ վերջում նրա չհիմնավորված և տարակուսելի գոյությունն արժեցել է Իջևանի գնդից թանկարժեք կյանքեր, որի մասին նույն իջևանցիները վախենում են բարձրաձայնել։ Իսկ կապիտուլյացիայի ստորագրման պահին թե՛ կապիտուլյանտի կինը, թե՛ որդին բավական հեռու էին առաջնագծից՝ Գորիսի մերձակայքի Խուրաթին բնագծում։
  • Իսկ Ակնա-Աղդամ մենք դեռ վերադառնալու ենք»։

Հավելենք, որ երեկ Լևոն Քոչարյանը փաստով էր հակադարձել Փաշինյանի հայտարարությանը և հրապարակել առաջնագծից տեսանյութ

«Սա ցույց տվեք դրան ու ասեք թող քննություն անի ու պարզի, թե որտեղ էի ես պատերազմի օրերին և երբ եմ վերադարձել»,- իր էջում գրել էր Լևոն Քոչարյանը: