կարևոր
736 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-06-06 12:38

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավը կմեկնարկի վաղը՝ 11:00-ին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավը կմեկնարկի վաղը՝ 11:00-ին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավը Երևանում կմեկնարկի Թամանյանի արձանի հարակից տարածքից ժամը 11:00-ին։ Այս մասին ասել է կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ժամը 11-ին կարճ հանդիպում կունենանք ԶԼՄ-ների հետ և կսկսենք քաղաքով մեկ մեր արշավը։ Փորձել ենք մեր ռեսուրսներն այնպես բաշխենք, որ Հանրապետության ամբողջ տարածքում մեր թեկնածուները, թիմի անդամները հանդես գան և ներկայացնեն մեր մոտեցումները։ Չպետք է լինի քաղաքացի, որը չիմանա համերաշխության և ազգային համաձայնության կառավարության միասնականության օրակարգի մասին»,-նշել է Մարուքյանը։

ԼՀԿ-ի անդամ Գևորգ Գորգիսյանը նշել է, որ վաղը զուգահեռաբար իրենց կուսակցության մեկ այլ խումբ մեկնարկելու է քարոզարշավը Սյունիքի մարզում Ագարակից։

«Մարզային քարոզարշավը հետևյալ հերթականությամբ ենք իրականացնելու Սյունիքի մարզ, Վայոց ձորի մարզ, Շիրակ, Լոռի, Տավուշ, Կոտայքի մարզ, Արարատի մարզ, Արմավիրի մարզ, Գեղարքունիքի մարզ»,-նշել է Գորգիսյանը։