կարևոր
1930 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-06 00:01

Ադրբեջանը սեզոնային առանձնահատկություններն օգտագործելով ամրանալու է Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի հարակից հատվածներում․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը սեզոնային առանձնահատկություններն օգտագործելով ամրանալու է Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի հարակից հատվածներում․ Տիգրան Աբրահամյան

 «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել․

«Առաջնագծի Սոթք-Խոզնավար հատվածում անվտանգության միջոցառումներ իրականացնելու, հարակից բնակավայրերի և նրանց բնակիչների նվազագույն պաշտպանությունն իրականացնելու փոխարեն իշխանությունը զբաղված է ամեն ինչով, բացի իր բուն պարտականություններից։

Իսկ թշնամին սահմանագծին շարունակում է ամրանալ, ապահովել առաջնագծի ենթակառուցվածքը, իսկ Հայաստանի իշխանության միակ հավաստիացումն այն է, որ այդ ամենը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հատվածներում է՝ Քարվաճառի և Քաշաթաղի կողմից։

Այսօր Բերձորի հատվածում ադրբեջանական շարասյուններն աչքներիս առաջ բարձրանում էին Քաշաթաղի հյուսիսային հատվածներ, ենթադրելի է Սյունիքի հատվածի հետ հարակից ուղղությամբ։ Հիմնականում կենցաղի ապահովման միջոցներ էին։

Հասկանալի է, որ Ադրբեջանը սեզոնային առանձնահատկություններն օգտագործելով ամրանալու է Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի հարակից հատվածներում, ինչը ծայրահեղ դժվարացնելու է Ադրբեջանի հետ հնարավոր բանակցությունները և նրանց զորքերի՝ ելման կետեր վերադարձը»։