կարևոր
3871 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-05 21:32

Քոչարյանի վարկանիշն էապես աճել է, Փաշինյանինը՝ նվազել

Քոչարյանի վարկանիշն էապես աճել է, Փաշինյանինը՝ նվազել

Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին միանշանակ մասնակցելու է հարցվածների 55.3%-ը: 11.9%-ը նշել է, որ, ամենայն հավանականությամբ կմասնակցի:

Հարցումն իրականացրել է Գելափ միջազգային ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցիչ ԷՄ ՓԻ ՋԻ ընկերությունը:

Հետազոտությունը ցույց է տալիս, որ այս տարվա փետրվարի 15-ից մինչեւ մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Ռոբերտ Քոչարյանի վարկանիշն էապես աճել է՝ 7,8 տոկոսից հասնելով 20,6 տոկոսի: Նիկոլ Փաշինյանի գլխավորած Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարկանիշը, մինչդեռ, կտրուկ անկում է ապրել. 33,1 տոկոսից իջնելով մինչեւ 22,4 տոկոս:

Ի դեպ՝ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը դրական են գնահատում հարցվածների 27.2%-ը: Հետազոտությունն իրականացվել է հեռախոսային հարցման տարբերակով, որին մասնակցել է 1100 մարդ՝ Հանրապետության բոլոր շրջաններից: