կարևոր
1426 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-05 21:12

ՌԴ դեսպանը Գորիսում հանդիպել է Առուշանյանի հետ և ծանոթացել ռուս զինծառայողների առօրյային

ՌԴ դեսպանը Գորիսում հանդիպել է Առուշանյանի հետ և ծանոթացել ռուս զինծառայողների առօրյային

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը երեկ հանդիպել է Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի և ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանի հետ: Այս մասին հայտնում է դեսպանության մամուլի ծառայությունը։

«Կողմերը քննարկել են Սյունիքի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակը։ Դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը զգալի ջանքեր է գործադրում իր դաշնակցային պարտավորությունների կատարման շրջանակում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Առուշանյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանի անվտանգության ապահովման գործում, մասնավորապես տարածաշրջանում ցուցաբերած աջակցության համար:

May be an image of one or more people, people standing and outdoors