19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր գնացել է Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժանմունք և բացատրություն տվել։ Այս մասին իր հայտնում է լրագրող Անուշ Դաշտենցը։
«Պնդել եմ, որ Հայկ Սարգսյանը խոչընդոտել է իմ լրագրողական մասնագիտական օրինական գործունեությանը և որ հնարավոր է՝ հիմնավոր կասկածներ ունենալու դեպքում, բողոքներ ունենամ նաև անձնական տվյալներիս գաղտնիության հետ կապված, քանի որ նա դրանց տիրապետելու հնարավորություն է ունեցել՝ մուտք գործելով իմ հեռախոս և ջնջելով տեսանյութը։ Դիմել եմ նաև ՀՀ ՄԻՊ-ին։ Առայժմ՝ այսքանը»:
Հիշեցնենք, որ օրերս Հայկ Սարգսյանը փողոցում հափշտակել էր իրեն հարցեր ուղղած ԱՆուշ Դաշտենցի հեռախոսն ու հեռացել։ Ավելի ուշ օգնականի միջոցով հեռախոսը վերադարձվել էր, սակայն լրագրողի նկարահանած տեսանյութը ջնջված է եղել։