կարևոր
1411 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-05 16:07

ՌԴ պետդումայի պատգամավորը ներողություն է խնդրել Շուշիի Կանաչ ժամի վերաբերյալ հայտարարության համար

ՌԴ պետդումայի պատգամավորը ներողություն է խնդրել Շուշիի Կանաչ ժամի վերաբերյալ հայտարարության համար

ՌԴ պետդումայի պատգամավորը ներողություն է խնդրել Շուշիի Կանաչ ժամի վերաբերյալ հայտարարության համար:

Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուռավլյովը Հայաստանին մեղադրել էր ռուսական եկեղեցու օկուպացիայի մեջ՝ վկայակողչելով Շուշիի Սբ. Հովհաննես եկեղեցին:

Ի պատասխան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով հանձնաժողովը նամակ էր հղել Ժուռավլյովին: Նամակի պատասխանը ստացվել է օրերս:

Պատգամավորը խոստովանել է, որ եկեղեցու պատմության, շինարարության, և պատկանելության մասին իր տեղեկությունները ակնհայտորեն սխալ են եղել, և ներողություն է խնդրել նախկինում արված հայտարարության համար։

Հիշեցնենք, որ թշնամին Շուշին օկուպացնելուց հետո անցել էր հայկականի եկեղեցիների ոչնչացմանը: Հրապարակված արբանյակային լուսանկարներից երևում է, որ Շուշիի «Կանաչ ժամ» ժողովրդական անունը կրող եկեղեցին նրանց կողմից ավերվել է: