Գեղարքունիքի բնակիչն իր մաշկի վրա է զգում այս իշխանության հետևանքները։ Այս մասին ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հադիպման ժամանակ:
«Այժմ Գեղարքունիքի շատ գյուղեր դարձել են սահմանապահ և փոխանակ զարգացման հեռանկարներ քննարկելուն մենք նախ ստիպված ենք լինելու հոգալ այս գյուղերում բնակվող մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության հարցերը։
Բայց միասին մենք կարող ենք լուծել այս խնդիրները, կարևոր է միայն, որ գիտակցենք մեզ սպասվող ընտրության ճակատագրական լինելը և բոլորս կատարենք մեր քաղաքացիական պարտականությունը»,-նշել է Սաղաթելյանը։