կարևոր
2266 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-05 11:40

ԵՄ-ն կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին լուծել գերիների ազատ արձակման հարցը

ԵՄ-ն կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին լուծել գերիների ազատ արձակման հարցը

Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պիտեր Ստանոն հորդորել է Հայաստանին ու Ադրբեջանին լուծել հումանիտար խնդիրները, այդ թվում՝ գերիների ազատ արձակման հարցը: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

Անդրադառնալով նախօրեին Քարվաճառում ականի վրա գրանցված պայթյունի դեպքին, որի հետեւանքով մահացել էին ադրբեջանցի լրագրողներ, նա նշել է, որ ականների վրա քաղաքացիների մահվան դեպքերը պետք է կանխվեն, ու ականազերծման համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը պետք է փոխանակվի:

Պիտեր Ստանոյի խոսքով, Եվրամիությունը հորդորում է Հայաստանին ու Ադրբեջանին լուծել հրատապ հումանիտար հարցերը, այդ թվում՝ գերիների ազատ արձակման հարցը»: