կարևոր
1231 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-05 11:16

Արցախի մի շարք համայնքներում այսօր կիրականացվեն զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

Արցախի մի շարք համայնքներում այսօր կիրականացվեն զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետության տարածքից հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներն այսօր կիրականացվեն Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքում, Ասկերանի շրջանում (Բերքաձոր գյուղի տարածք), Մարտունու և Մարտակերտի շրջաններում:

Պայթյունները կիրականացնեն ԱԻՊԾ սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը: