կարևոր
1807 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-05 10:44

Որոնողական աշխատանքները մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի շրջանում

Որոնողական աշխատանքները մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի շրջանում

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ և պահեստազորայիններ) դիերի որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:

Սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից Արցախի փրկարարներն Ադրբեջանի վերահսկողողության տակ անցած տարածքների բոլոր ուղղություններում իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ:

Անցած ամիսների ընթացքում տարբեր պատճառներով որոնումները մի քանի անգամ դադարեցվել են:

Ժամանակ առ ժամանակ հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի է ունեցել դիերի փոխանակում:

Անցած 6 ամիսների ընթացքում տարբեր պատճառներով որոնումները մի քանի անգամ դադարեցվել են:

Ընդհանուր առմամբ, զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է 1557 դի: