Անտարկտիդան կտրուկ փոխում է իր սահմանները։ Sառույցները հալչում են կամ հեռանում մայր սառույցներից։ Որոշ ժամանակ անց արբանյակային լուսանկարներով անհնար կլինի ճանաչելը Հարավային բևեռը։
Մետեորոլոգներն ու օվկիանոսագետները խուճապի մեջ են, քանի որ վերջերս Ուեդելի ծովում հսկայական Ռոննե սառույցից առանձնացել է չափսերով աննախադեպ այսբերգ։
Պոկված սառցե կղզուն տվել են A-76 անվանումը։ Մասնագետներն արդեն իսկ այն համարել են պատմության ամենախոշոր այսբերգը, քանի որ վերին հատվածն ունի 4320 քկմ մակերես։ Դա համեմատելի է իսպանական Մայորկա կղզու տարածքի հետ։ Այսբերգի վերին հատվածն ունի 25 կմ երկարություն և մոտ 170 մ լայնություն։
Նախկինում ամենախոշոր այսբերգը համարվում էր A-23A-ն, որը ևս վերջերս Ռոննեից էր պոկվել, և այժմ A-76-ի հետ միասին լողում է ջրերում։ Այս այսբերգի մակերեսը կազմել է 3880 քկմ, ինչը մոտավորեպես հավասար է Կաբո-Վերդե պետության տարածքին։
Մի քանի ամիս առաջ Անտարկտիդայում լողում էր Սանկտ-Պետերբուրգի չափսերն ունեցող այսբերգ՝ 1300 քկմ տարածքով։ Դրա մայր սառցակտորը Բրանտան էր։
Ըստ մետեորոլոգների՝ սառույցներից կտորների առաձնացումը կհանգեցնի մայր սառցակտորի առավել արագ հալմանը, քանի որ դրա սահմանները բաց են մնում շրջապատող ջրի համար։
Անտարկտիդայի սառույցների հալման ամենասարսափելի և վերջնական հետևանքը կլինի ամբողջական պետությունների խորտակումը։ Դրանցից որոշների մի մասն արդեն իսկ խորտակվել է՝ Մալդիվների, Տուվալուի, Կարիբատիի և Նաուրուի։