կարևոր
7636 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-04 21:48

ՀՅԴ կուսակցությունը միակն էր, որ կանգնեց մեր կողքին Կապանի պաշտպանության ժամանակ. Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ՀՅԴ կուսակցությունը միակն էր, որ կանգնեց մեր կողքին Կապանի պաշտպանության ժամանակ. Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Ուզում եմ ընդգծել ՀՅԴ կուսակցության հանդեպ իմ ունեցած բարոյական պարտքը, միակ կուսակցությունն էր, որ կանգնեց մեր կողքին Կապանի պաշտպանության ժամանակ՝ վերջին պատերազմում: Այս մասին հայտնել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։

«Երբ հոկտեմբերի 18-ին Կապանը պաշտպանելու անհրաժեշտություն առաջացավ,ՀՅԴ-ն միակ կուսակցությունն էր, որի անդամները՝ մեկ վաշտ, Չեչենի գլխավորությամբ (Արայիկ Հովհաննիսյան), ստանձնեցին Սրաշենի ուղղությամբ մեր պետական սահմանի պաշտպանությունը, ընդ որում՝ ամբողջությամբ իրենց ուժերով. զենքը ձեռքին մեր կողքին կանգնած դաշնակցականներից քչերն էին տեղացի։ Ես ՀՅԴ կուսակցությանը շնորհակալ եմ, որ այդ օրերին կանգնեցին մեր կողքին ու մեզ նեցուկ եղան»,-նշել է Փարսյանը։

«Սունյաց երկիր»-ին տված հարցազրույցում նա նաև կապանցիներին հորդորել է չընտրել Նիկոլ Փաշինյանին։

«Ոչ մի դեպքում չընտրել… Նիկոլ Փաշինյանը չարիք է հայ ժողովրդի համար»։

 

Քաջարանցի և ՀՅԴ «Արամ Մանուկյան» վաշտի ազատամարտիկները

ՀՅԴ «Արամ Մանուկյան» կամավորական վաշտի հրամանատար Արայիկ Հովհաննիսյանը (Չեչենըև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը 

ՀՅԴ «Արամ Մանուկյան» կամավորական վաշտի հրամանատար Արայիկ Հովհաննիսյանը (Չեչենը) և Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը