24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Հունիսի 3-ին «Հրապարակ» օրաթերթի լրագրողի նկատմամբ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից դրսեւորվել է ոչ իրավաչափ վարքագիծ:
Լրագրող, Անուշ Դաշտենցիը տեսնելով ԱԺ Իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանին եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այլ անդամների, ովքեր կանգնած են եղել Մաշտոցի պողոտայի իրենց շտաբի մոտ, մոտեցել եւ փորձել է հարց տալ: Լրագրողը խնդրել է մեկնաբանել, թե ինչո՞ւ է Ռուստամ Մուրադովը Մոսկվայի բանակցություններից ձեռնունայն վերադարձել: Հարցին հաջորդել է պատգամավորի ագրեսիվ դրսեւորումը: Նա խլել է Անուշ Դաշտենցի հեռախոսը եւ հեռացել: Լրագրողը նշել է,որ չի դիմել ոստիկանություն, քանի որ հույս չունի,որ ինչ որ քայլեր կձեռնարկվեն:
Մանրամասները՝ տեսանյութում։