կարևոր
2338 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-04 20:22

Փաշինյանի քարոզարշավի ժամանակ խլել են Tert.am-ի լրագրողի հեռախոսը

Փաշինյանի քարոզարշավի ժամանակ խլել են Tert.am-ի լրագրողի հեռախոսը

Նիկոլ Փաշինյանը այսօր քարոզարշավ է իրականացնում Արարատի մարզում, նրան ուղեկցում են անվտանգության ճամպրուկներով անվտանգության բազմաթիվ աշխատակիցներ, ինչպես նաև ոստիկանության մի քանի տասնյակ մեքենաներ, աշխատակազմի անդամներ, որոնք աշխատանքային ժամին վարչապետի պաշտոնակատարի հետ այցելել են Արարատի մարզ և նույն մարդիկ, որոնք ներկայանում են որպես Փաշինյանի համակիրներ, տարբեր համայնքներում ուղեկցում են նրան այդ թվում՝ Մրգահովիտ, Արտաշատ և այլ համայնքներ:

Tert.am-ի թղթակցի աշխատանքը Արարատի մարզում պարբերաբար խոչընդոտել են, ոստիկանության ծառայողները նշել են, որ նրանք ծառայություն են իրականացնում և ցանկացած խոչընդոտի համար պետք է դիմեն ոստիկանության բաժին և մեկ նկարահանման ժամանակ լրագրողի ձեռքից վերցրել են հեռախոսը և տարել:

Լրագրողը դիմել է ոստիկանության աշխատակիցներին, նրան վերադարձրել են հեռախոսը և ասել, որ կարող է հաղորդում ներկայացնել այդ մասին, ինչից լրագրողը հրաժարվել է: