կարևոր
1882 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-04 16:00

Կան մասնագետներ, պատրաստված անձինք, որոնց հետ պետք է պատրաստ լինենք երկարատև ճանապարհ անցնելու․ Արմեն Գևորգյան

Կան մասնագետներ, պատրաստված անձինք, որոնց հետ պետք է պատրաստ լինենք երկարատև ճանապարհ անցնելու․ Արմեն Գևորգյան

Հոսքը դեպի «Հայաստան» դաշինքի շտաբ մեծացել է, դա նշանակում է հանրության մոտ հետաքրքրությունը մեծանում է մեր դաշինքի հանդեպ: Այս մասին ասել է «Հայաստան» դաշինքի շտաբի պետ Արմեն Գևորգյանը մամուլի ասուլիսում։

Նա ասել է, որ քարոզարշավի ժամանակ առանց խնդիրներ ստեղծելու ուրիշների համար կանեն իրենց աշխատանքը և մեր բնակչությանը կհամոզեն, որ անպայման մասնակցեն գալիք ընտրություններին, իսկ մասնակցելու դեպքում ընտրեն «Հայաստան» դաշինքին։

«Հետաքրքիր աշխատանք  է սկսվել մեր ներկայացրած ծրագրի քննարկման շուրջ, բազմաթիվ առաջարկություններ ենք ստացել և առաջիկայում սկսելու ենք մասնագիտական համայնքների հետ քննարկումներ։ Ունենք մասնագետներ, պատրաստված անձինք, որոնց հետ պետք է պատրաստ լինենք երկարատև ճանապարհ անցնելու։ Քարոզարշավի ժամանակ էլ կփորձենք այն մարդկանց հայնաբերել, որոնց հետ կհամագործակցենք, պրոցեսները չեն ավարտվելու ամսի 20-ով, երկար ճանապարհ ունենք անցնելու՝ երկիրն այս փոսից հանելու համար։ Այնպես որ, շնորհակալ կլինենք, եթե առաջարկները շարունակեն մեզ ուղարկել»,-նշել է Արմեն Գևորգյանը։

Նա ասել է, որ այդ փորձը հետաքրքիր կլինի ապագայում գործադիր իշխանության շրջանակում էլ կիրառել։