կարևոր
1846 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-04 14:00

Անցել են շանտաժի լեզվի. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Անցել են շանտաժի լեզվի. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Ժողովուրդն ասում է․ «Ձվածեղի խաթր թավի պոչն էլ կլիզեն». Հիմա մեր համայնքապետերինն է։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Բան ու գործ թողած՝ առավոտից իրիկուն զանգում են արտերկիր՝ ժամկետային զորակոչից խուսափած իրենց համերկրացիներին, խոստանում, թե մայիսի 19-ից ուժի մեջ մտած համաներման օրենքով կկարճվեն նրանց դեմ հարուցված գործերը, եթե գան, քվեարկեն հօգուտ գործող իշխանությունների, հօգուտ «Քաղաքացիական պայմանագրի»։

Միաժամանակ, իբր թե նրանց ճակատագրով խորապես մտահոգ, զգուշացնում են՝ եթե այս օրերին չվերադառնան Հայաստան, հետագայում լուրջ խնդիրներ կունենան։

Երեկ ու նախորդ օրը սուտն ու կեղծիքն էր օրվա բախտախնդիրների զենքը, հիմա էլ անցել են շանտաժի լեզվին։ Տեսնենք վա՞ղվա վրայով ինչ կմոգոնեն։ Դա էլ հո հայրենիք պաշտպանել չէ, գերի վերադարձնել չէ, զոհվածների դիակներ ու մասունքներ պարտակել չէ, որ չկարողանան։ Բա այսքան ժամանակ ինչո՞վ են զբաղված»: